TRIPP-ն ու Հրվ. Կովկասը. մրցակցությո՞ւն, թե՞ նոր հնարավորություններ Հայաստանի և Վրաստանի համար
2025-ի օգոստոսին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ կնքվեց «Թրամփի ուղու» (TRIPP) մասին փաստաթուղթ, որի նպատակը Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստեղծելն է։ Ավելի վաղ՝ 2023-ին, Երևանը ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նպատակն է տարածաշրջանի փակ հաղորդակցությունների բացումը վերածել ավելի լայն տարանցիկ հնարավորության և Հայաստանը ներառել Արևելք–Արևմուտք ու Հյուսիս–Հարավ կապուղիներում։
Գրում է civilnet.am-ը:
Այս զարգացումները նոր հարց են առաջադրում Հարավային Կովկասի տարանցիկ համակարգի համար, որտեղ Վրաստանը տասնամյակներ շարունակ առանցքային դիրք է զբաղեցրել՝ ձևավորելով գործող երկաթուղային ցանց, զարգացնելով իր սևծովյան նավահանգիստները և միջազգային բեռնափոխադրումների հաստատված երթուղիները։ Հայաստանի տարածքով նոր ուղիների բացումը կստեղծի մրցակցությո՞ւն երկու երկրների միջև և կնվազեցնի՞ Վրաստանի բացառիկ տարանցիկ դերը, թե՞, հակառակը, կմեծացնի տարածաշրջանով անցնող ընդհանուր բեռնահոսքերն ու Հայաստանի և Վրաստանի տարանցիկ ներուժի փոխլրացման հնարավորությունները։
ԱՄՆ-ի առաջարկած TRIPP ծրագիրը բացի երկաթուղուց ու ավտոճանապարհից, ենթադրում է նաև այլ ենթակառուցվածքների՝ նավթագազային խողովակաշարերի, մալուխների անցման հնարավորություն։ Թեև TRIPP-ի ենթակառուցվածքների շինարարության մեկնարկը դեռ չի տրվել, ԱՄՆ-ն ու Հայաստանն արդեն աշխատում են երկաթուղային ինժեներական ուսումնասիրությունների, ներդրումային մեխանիզմների և մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ։
«Թրամփի ուղին»
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP — Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը համաձայնեցվեց 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ Վաշինգտոնում։ Հայաստանի հարավով մոտ 42 կմ երկարությամբ այս ճանապարհը կապելու է Ադրբեջանի հիմնական մասը նրա էքսկլավ Նախիջևանին, որն էլ իր հերթին միանալու է Թուրքիայի տարածքին։ Թուրքիայում արդեն սկսվել է Կարս-Դիլուջու երկաթգծի կառուցումը, որը շրջանցելու է Հայաստանը և միանալու է Նախիջևանին։
TRIPP-ի իրականացումը պետք է դիտարկել նաև ավելի լայն՝ Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային ուղու՝ (Trans-Caspian International Transport Route - TITR)՝ «Միջին միջանցքի» համատեքստում, որը Կենտրոնական Ասիան Կասպից ծովի, Հարավային Կովկասի ու Թուրքիայի միջոցով կապում է Եվրոպային։ TRIPP-ի հնարավոր ինտեգրումը այս հաղորդակցային համակարգին, ի թիվս այլ երկրների, հետաքրքրություն է ներկայացնում Միացյալ Նահանագների ու Եվրամիության համար, որոնք Միջին միջանցքը դիտարկում են որպես այլընտրանք Արևելքի հետ իրենց հաղորդուղիներում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
Add new comment