Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ելույթ է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և առաջին տերություններից մեկն էր, որ դեսպանատուն բացեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում։  «30 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 7-ին, մենք առաջին անգամ մեր դրոշը ծածանեցինք այս շենքի վրա։ Պետք է պատկերացնել, թե ին

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պատերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ելույթ է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։

Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և առաջին տերություններից մեկն էր, որ դեսպանատուն բացեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

«30 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 7-ին, մենք առաջին անգամ մեր դրոշը ծածանեցինք այս շենքի վրա։ Պետք է պատկերացնել, թե ինչպիսին էր այդ ժամանակաշրջանը, որը հայերը հիշում են որպես «մութ ու ցուրտ տարիներ»։ Հայաստանը դեռևս կրում էր 1988 թվականի սարսափելի երկրաշարժի սպիները։ Այն բախվում էր պատերազմի, Երևանում մարդիկ կտրում էին ծառերը այգիներում և բուլվարներում, պոկում մանրահատակը՝ տաքանալու համար։ Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը երկար ճանապարհ է անցել»,- ասել է դեսպանը։


Դեսպանի խոսքով՝ Երևանը դարձել է ծաղկուն, նորարարական և դինամիկ մայրաքաղաք, հայ ժողովուրդը ընտրել է ժողովրդավարությունը և այժմ նայում է դեպի Եվրոպա։

«Հայաստանը բազմազանեցրել է իր ռազմավարական գործընկերությունները։ Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պատերազմելու քաջությունից։ Նա ունի կոչում՝ կրկին դառնալու տարածաշրջանի խաչմերուկ։ Մենք այս ճանապարհը միասին ենք անցել՝ ֆրանսիացիներ և հայեր։ Երեսուն տարի Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ թե՛ լավ, թե՛ դժվարին պահերին։ Մեր աջակցությունը Հայաստանին, ինչպես ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, «անվերապահ է, բացարձակ է և անսասան»։ Սրանք նրա խոսքերն են, որոնք մեր կողմնացույցն են։ Դա այն է, ինչի ուղղությամբ դեսպանատան թիմն աշխատում է ամեն օր։ Երեսուն տարվա ընթացքում այս դեսպանատունը զգալիորեն մեծացել է։ Երբեք մեր թիմը այսքան մեծ չի եղել։ Երբեք այսքան շատ կին կամ երիտասարդ աշխատակիցներ դեսպանատան շարքերը չեն համալրել։ Այստեղ տեղակայված են Զարգացման Ֆրանսիական Գործակալության մասնաճյուղը և Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը։ Այստեղ է նաև պաշտպանության հարցերով առաքելությունը, որի հիմնումը  շրջադարձային կետ հանդիսացավ Հայաստանի հետ մեր հարաբերությունների համար»,- ասել է դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է նաև դեսպանատան շենքում իրականացվող վերանորոգման աշխատանքներին՝ շեշտելով, որ իրենց նպատակն է ապահովել ավելի լավ պայմաններ դեսպանատան աշխատակիցների համար, ավելի լավ սպասարկել իրենց հայրենակիցներին ու ավելի լավ ներկայացնել Ֆրանսիան Հայաստանում։

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը ներկա է գտնվել Ֆրանսիայի դեսպանատան 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը։ 

«Ես կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, ով այսօր իր այցելությամբ պատվեց մեր դեսպանատունը։ Հենց նա էր, որ որպես Երևանի քաղաքապետ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ, մեզ նվիրեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասանի նախկին տունը հանդիսացող այս շենքը։ Դա հիանալի նվեր էր և գեղեցիկ ակնարկ, քանի որ դիվանագիտությունը նաև թատրոն է։ Ես կցանկանայի հարգել ճարտարապետ Ալեն Դարոնյանի հիշատակը, որը մեզ լքեց 2024 թվականին և որին Ֆրանսիայի կառավարությունը հանձնարարել էր դերասանի տունը վերածել դեսպանատան: Նա նաև այն մարդն էր, ով Հայաստանին ծանոթացրեց մեկ այլ մեծ ֆրանսիացի ճարտարապետի՝ Ժան-Միշել Վիլմոտի հետ, որն այնուհետև Երևանի քաղաքապետարանի կողմից պատասխանատվություն ստանձնեց ավարտելու «Կասկադ» համալիրի խորհրդանշական շինարարությունը»,- հավելել է դեսպանը:

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին՝ բարեկամական վերաբերմունքի և մշտական աջակցության համար։

«Նրանք արդեն երեսուն տարի մեր հավատարիմ գործընկերներն են։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել ARFRATEC ընկերությանը, որը ստեղծվել է դեսպանատան վերանորոգման համար, և որը շարունակում է լինել մեր կողքին։ Նաև հղում եմ երախտագիտությունս այստեղ ներկա մեր բոլոր գործընկերներին։ Ես կցանկանայի արտահայտել իմ հիացմունքը մեր առաջին դեսպանի՝ տիկին Ֆրանս դը Արտինգի նկատմամբ, ով դրեց մեր հարաբերությունների հիմքը Հայաստանի հետ այդքան դժվարին ժամանակներում՝ նախ «Հրազդան» հյուրանոցում, ապա այս դեսպանատանը։ Նա դեսպան էր այն ժամանակ, երբ այդ պաշտոնը կանայք համարյա չէին զբաղեցնում։ Նա մնում է օրինակ բոլորիս համար։ Ես կցանկանայի մասնավորապես ողջունել բոլոր նախորդ դեսպաններին և մեր բոլոր գործընկերներին՝ ֆրանսիացի և հայ, որոնք աշխատել և շարունակում են աշխատել այս պատերի ներսում,  նրանց, ովքեր այսօր այստեղ են, նրանց, ովքեր մեզ նախորդել են, և նրանց, ովքեր հեռացել են մեզնից։ Մասնավորապես, կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել մեր տեղացի աշխատակիցներին։ Դեսպաններն ու արտասահմանցի աշխատակիցները գալիս ու գնում են, դիվանագիտական կյանքն է այդպիսին։

 Մեր հայ գործընկերները մնում են, նրանք մեր ուժն են և մեր ինստիտուցիոնալ հիշողությունը։ Եվ մեր սրտերը ցավում են․ Խաչատուր Սարիպողոսյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ այս տարի, Հակոբ Ղազարյանի հիշատակի համար, ով մեզնից հեռացավ չորս տարի առաջ։ Նրանք այսօր մեզ հետ են։ Սիրելի՛ բարեկամներ, ասում են, որ որոշ տներ հոգի ունեն։ Սա վերաբերում է նաև դեսպանատներին։ Դրանք արձագանքում են տոնակատարությունների, անցնող օրերի, սուրճի մեքենայի շուրջ խոսակցությունների, հանդիպումների ուրախության և մեկնումների տխրության հիշողություններին։ Սա ձեր տունն է։ Բոլորդ այստեղ ողջունելի եք։ Կեցցե՛ Հանրապետությունը, Կեցցե՛ Ֆրանսիան, Կեցցե՛ Հայաստանը, Եվ կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը»,- եզրափակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նա նշել է, որ կշարունակեն նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։
ՌԴ-ն բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները․ Պուտին
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ, գրել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարը։   «Արձակումների հաճախականությունը կաճի, իսկ հարվածների մասշտաբն ու շառավիղը կդառնա ավելի լայն»,-նշել է նա։  Կիսվել այս նյութով
Մենք այլևս չենք արձակի մեկ տոննայից փոքր մարտագլխիկներով հրթիռներ․ ԻՀՊԿ-ի հրամանատար
https://www.msb.gov.tr/SlaytHaber/1952eadb6a6d432ab520aa44fa83c608
Իրանը ևս մեկ բալիuտիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ. Թուրքիայի ՊՆ
ԱՄՆ-ը տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և հյուպատոսությունների պաշտոնական կայքը։   Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը: Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի
ԱՄՆ-ն տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասին՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելում ԱՄՆ-ի բազային hարվածելու մասին
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Դրանից և ընդունելի առաջնորդի (ների) ընտրությունից հետո, մենք և մեր դաշնակիցներն կաշխատենք, որպեսզի Իրանը դուրս գա կործանման եզրից՝ դարձնելով այն տնտեսապես ավելի ուժեղ, քան երբևէ»,-նշել է նա։
Գործարք Իրանի հետ չի լինի, եթե չլինի անվերապահ կապիտnւլյացիա․ Թրամփ
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխիչ հնարավորություն է ընձեռում ողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին Իմեդի հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:  Նշվել է, որ Վրաստանը կարող է թե՛ իր ներդրումն ունենալ, թե՛ մեծապես օգուտ քաղել կայունությունից և բարօրությունից, որոնք հնարավոր են դարձել այս համաձայնագրի շնորհիվ։  Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է կառուցողական հարաբերություններ հաստատել Վրա
Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար. հայտնում է Time ամսագիրը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։  «Թրամփը չի բացառել նման հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ, իր կարծիքով, արշավի նպատակները կարող են իրականացվել չորս-հինգ շաբաթվա ընթացքում, թեև ընդունում է, որ ժամկետները կարող են ձգձգվել։ Նրա խոսքով՝ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ նպատակները չեն իրականացվել»,-
Թրամփը թույլ է տվել ցամաքային զnրքեր ուղարկել Իրան. Time
«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Մեր զինված ուժերը բերվել են թիվ մեկ մարտական պատրաստվածության, և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիեև
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը արձագանքել է Նախիջևանի միջադեպին՝ շեշտելով՝ Իրանի հարձակումը Նախիջևանի վրա անպատասխան չի մնա:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից առանց որևէ ռազմական անհրաժեշտության։  Այս միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ
Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։    «Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։  «Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջան
Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով
Ռազմական գործողությունների սկզբից կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ և ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ արբանյակային լուսանկարների հիման վրա Իրանում միջուկային նյութեր պարունակող օբյեկտների վնասվածքներ չի արձանագրել։   «Վերջին հասանելի արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա ԱԷՄԳ-ն Իրանի այն օբյեկտներում, որտեղ առկա են միջուկային նյութեր, վնասվածքներ չի հայտնաբերել»,- ասված է Գործակալության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Իրանի վրա իրականացված հարձակումներից հետո միջազգային հանրության ուշադրության կենտրոնում
ԱԷՄԳ-ն Իրանի միջnւկային օբյեկտներում վնшսվածքներ չի հայտնաբերել
Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։  Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել սա։  DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ճնշման ներքո։  Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք
Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում հայկական գաղութների ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ թեմերի առաջնորդներին հորդորելով հնարավորինս զերծ պահել հայերին  վտանգավոր իրադարձություններից և աջակցել նրանց։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Cilicia TV-ն։  «Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ շղթայազերծած պատերազմը փաստորեն ներառեց ամբողջ Միջին Արևելքը։ Պատերազմը հանգեցրեց մահերի, խուճապ, անորոշություն և համ
Արամ Ա-ն կոչ է անում դադարեցնել Իրանի դեմ ռшզմական գործողությունները և բանակցել
Իրանի Ղոմ քաղաքում գտնվող Փորձագետների խորհրդի գրասենյակը, որը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին, հարձակման է ենթարկվել, հայտնում են իրանական լրատվամիջոցները։  Իսրայելը հարձակվել է Փորձագետների խորհրդի գրասենյակի վրա, որտեղ խորհրդի 88 անդամները Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության քվեարկությունն էին անցկացնում, գրում է Clash Report-ը։  Բոլոր անդամները ներկա չեն եղել, ըստ տեղեկությունների՝ հարձակումը տեղի է ունեցել ձայների հաշվարկի ժամանակ։
Իրանում Փորձագետների խորհրդի գրասենյակը, որը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին, հшրձակման է ենթարկվել
IRNA-ի այն հարցին, թե ինչու են բանակցությունները պատերազմի հանգեցրել, Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ասել է. «Մենք բանակցությունների սեղանի շուրջ եկանք բարի մտադրություններով, մինչդեռ մեր աչքերի առաջ բացվում էր Իրանի երեխաների սպանության տեսարանը: Արդյո՞ք Իսլամական Հանրապետության առաջնորդը երբևէ ասել է, որ սպառնալիքներին ի պատասխան խաղաղության ծրագիրը կփոխի ռազմական ուղու վրա: Հենց սկզբից նա հայտարարեց միջուկային զենքի մշակման արգելքի վերաբերյալ իր կրոնական դիրքորոշումը և մինչև վերջ հա
Իրանի հոգևոր առաջնորդը մինչև վերջ հավատարիմ մնաց միջուկային զենքի մշակման կրոնական արգելքին․ Բաղայի
 պետությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի ձգտումները կարող են չսահմանափակվել Իրանով, Վենեսուելայով և Կուբայով, ենթադրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:   «Ռուբիոն, պատասխանելով թղթակցի հարցին, վերջերս առաջարկել է մի տարբերակ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը նույն կերպ, ինչպես հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան: Հիմա արդեն նմանատիպ սխեմա է փորձարկում Կուբայի համար: Եվ, հավանաբար, սա դեռ վերջը չէ»,- ասել է նա Բրունեյ Դարուսալամի երկրորդ ար
ԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով