
Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ակшնապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, թե Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին:
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան»,- նշել է նա:
Գերատեսչության ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ադրբեջանի մեղադրանքներին՝ իբր հայկական լեռնահանքային ձեռնարկությունների կողմից բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ: Բադալյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միանշանակ մերժել է Բաքվի համապատասխան հայցը՝ Երևանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ:
Ավելացնել նոր մեկնաբանություն