
ՀՀ Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չէ. Կոստանյան
Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա: Այս մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Հոդվածների թվում, որ նախորդ անգամ փոխանցվել է Ադրբեջանին, ոչինչ չի փոխվել»,- ասել է նախարարի տեղակալը: նա հավելել է, որ կան հարցեր, որոնք կողմերի միջև դեռևս շարունակում են մնալ չհամաձայնեցված, և բանակցությունները երկու շարունակվում են»:
Վահան Կոստանյանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ ՀՀ Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չէ:
Ավելացնել նոր մեկնաբանություն