Հովիկ Աղազարյանը կուսակցական, ներքաղաքական, ինչպես նաև ազգային անվտանգությանը վերաբերող ինֆորմացիայի արտահոսք է արել. Հայկ Կոնջորյան
Այսօր նախապես հրավիրել էի խմբակցության արտահերթ նիստ, և նիստի օրակարգում Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցն էր դրված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա նշեց, որ Աղազարյանին առավոտյան ծանուցել է, որ այդ օրակարգով լինելու է նիստ և իրեն հրավիրել են, ինքն ասել է՝ շատ լավ, բայց արդեն տեսաք, որ նիստերի դահլիճում հայտարարեց, որ դուրս է գալիս:
«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը ոչ միայն խմբակցության նիստերից, այլև ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որը ենթակա չէր հրապարակման, տարբեր դրվագներով և նման բնույթի տեղեկատվություն և նաև կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է արել»,- ասաց նա:
Կոնջորյանը շեշտեց, որ այդ տեղեկատվության մի զգալի մասը գաղտնագրված է, հետևաբար ինքն իրավունք չունի դրանք հայտնելու: Նա նաև նշեց, որ Աղազարյանը վարչության նիստի ժամանակ չի հերքել, որ նման տեղեկատվության արտահոսք է արել:
Ավելացնել նոր մեկնաբանություն