
Հույս ունեմ, որ Փաշինյանը կկարողանա, թեկուզ կարճ ժամանակով մի կողմ դնել Հայոց Կաթողիկոսարանը զшվթելու ծրագրի պլանավորման հարցը և մի քիչ զբաղվել մանր-մունր անվտանգային թեմաներով. ադրբեջանագետ
Հույս ունեմ, որ ՔՊ ԳՇ շտաբի պետ Փաշինյանը կկարողանա, թեկուզ կարճ ժամանակով մի կողմ դնել Հայոց Կաթողիկոսարանը զավթելու ծրագրի պլանավորման հարցը և մի քիչ զբաղվել մանր-մունր անվտանգային թեմաներով: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Գաղտնիք չէ, որ Իրանը Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ քայլերի զսպման հարցում կարեւոր դեր է խաղում։ Ստեղծված իրավիճակը մեծացնում է ագրեսիայի ռիսկը։ Ուստի պետք է իրականացնել դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական ու գործնական հստակ քայլեր՝ աճող ռիսկերի չեզոքացման ուղղությամբ։ Այդ գործիքակազմը կա, աշխատել է ՊԵՏՔ։ Ժամանակին կատարված խելացի աշխատանքը կարող է կանխել բազմաթիվ վտանգավոր զարգացումներ»,- գրել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն