յյ

Ի՞նչ կարելի է սպասել Վրաստանի հանդեպ ապագա քաղաքականությունից

Մերձավորարևելյան իրադարձությունների, Իսրայել - Իրան կոշտ առճակատման և ուկրաինական պատերազմի թատերաբեմում ռազմական գործողությունների ընթացքից հետո թոփ 4-րդ իրադարձությունը, որի վրա բևեռված է  մեծ հետաքրքրություն՝ դա Վրաստանի հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներն են: Այս մասին գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը և հավելում. «Դրանք ունեն և ռեգիոնալ և գլոբալ նշանակություն: Արձանագրենք, որ հետխորհրդային տարածքում գունավոր գեղափոխությունների տեխնոլոգիաներով  Ռուսաստանի ազդեցության գոտիները կրճատելու քաղաքականությունը շղթայական անհաջողություններ է կրում:

Վրաստանը ուկրաինացման սցենարից խուսափելու համար վճռական քայլ կատարեց և փաստացիորեն այստեղ ներդրված  արևմտյան կենտրոնների միլիարդավոր դոլարները կրկին փոշիացան: Բայց ասել, թե Վրաստանի համար պայքարն ավարտված է, սխալված կլինենք: ԱՄՆ/ԵՄ ստրատեգները համառ են, անհաջողություններից չեն ընկճվում, միշտ նոր ուղիներ  և միջոցներ են փնտրում կորցրածը հետ բերելու  համար: Որպես օրինակ ԽՍՀՄ փլուզման և Արևելք բևեռի մասնատման երկարատև քաղաքականությունը, որն  ի վերջո ավարտվեց հաջողությամբ:

Հիմա ինչ կարելի է սպասել Վրաստանի հանդեպ ապագա քաղաքականությունից: Մի բան պարզ  է, որ վացական ընդդիմության և քաղաքացիական հասարակության կառույցները  ֆինանսավորվում են արևմտյան կենտրոններից: Պարզ է նաև, որ ֆինասավորում է, նա էլ տալիս է պատվերն ու ծրագիրը: Պարզ է նաև ընտրությունների արդյունքները չճանաչելն ու այն սահմաադրական հեղաշրջում որակելու մասին ընդդիմության հայտարարությունը որտեղից է գալիս: Սա բավականին հեռուն գնացող քաղաքական ակցիա է: Հավաքական Արևմուտքը ի վերջո հենվելով այս եզրակացության վրա նոր կառավարությունը կարող է ճանաչել ոչ լեգիտիմ և հակադեմոկրատական, գրանցելով այն ավտորիտար վարչակարգերի ցանկում: Իհարկե դա կարող է նաև Թբիլիսիի  դեմ պատժամիջոցներ կիրառելու իրավական լծակներ և հիմնավորումներ տալ: Արդյունքը սոցիալ-տնտեսական դժվարություններ առաջացնելով նպաստել Վրացական Երազանքի իշխանության թուլացմանը, բացառված չէ նոր քաղաքական ճգնաժամեր հասունացնելով: Իհարկե կա կարծիք, որ բացառված չէ վրացական երկրորդ մայդանի սցենարը: Կապրենք կտեսնենք, բայց Երևանում անհրաժեշտ է ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը»: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն