Submitted by H.Aslanyan on
Ալիև

Ինչու է անհրաժեշտ զսպել Ադրբեջանի ախորժակը․ ինչ կտա ՀՀ իշխանության փոփոխությունը․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Վերջին շրջանում շատերն են հարցնում, լավ արդյոք Ալիևը չի ուզում, որ Փաշինյանը մնա իշխանության, ինչու է նման ելույթներ ունենում՝ դրանցով բարդացնելով Փաշինյանի կյանքը ու փչացնելով «խաղաղության» միֆը։

Պատասխանը հստակ է՝ Ալիևը լուծում է խնդիրներ, նա դնում է առաջիկա ծրագրերի հստակ ուղղությունները՝ անկլավներ, ՀՀ միջպետական սահմանների նկատմամբ վերահսկողություն, ՀՀ տարածքի ուղղությամբ նոր «հակամարտության» ստեղծում՝ դեռևս խոսույթի մակարդակով և այլ քայլեր: Դրա հետ միասին, Ադրբեջանի ղեկավարը հենց Բայրամովի հարցազրույցի միջոցով «իշմար» է տալիս ու հիշեցնում Փաշինյանին՝ դու մեր ափի մեջ ես, մենք քո հետ կապված այնպիսի նյութեր կարող ենք հրապարակել, որ լուրջ խնդիրներ ունենաս Հայաստանի ներսում, ինչ ես խոսել, ինչ ես բանակցել, մի խոսքով՝ շատ բան կա։

ՀՀ անվտանգության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան երբ պետության ղեկավարի նկատմամբ վախի կառավարման վահանակը գտնվում է քո հակառակորդի ձեռքին։ Դրանով Ալիևը ակտիվորեն ետ բերեց «անկլավների» թեման, որը հիմա «սոուսվում է» որպես Արծվաշենի վերադարձ։ Արդեն երեք օր է՝ ադրբեջանական իշխանական մամուլը գրում է, որ ոչ մի տարածք ՀՀ-ին չի վերադարձվելու։ Դրա մասին նաև Ալիևն ունի ելույթներ, կոնկրետ 2022 թվականի սեպտեմբերին օկուպացված բարձունքները չվերադարձնելու մասին։ Ինձ թվում է նաև վերջին տարիներին փորձառությունն է փաստում, որ ամեն քայլ միակողմանի է արվում՝ հօգուտ Ադրբեջանի։

Հիմա, նախընտրական այս փուլում պետք է նկատի ունենալ՝ Ալիևը շտապում է և ագահ է, նա կիրառելու է Փաշինյանի բոլոր վախերը հայկական պետության ու հայ ժողովրդի դեմ։ Մի բան իմացեք՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ ագրեսիայի գնալու հնարավորություն առկա միջազգային դասավորության պայմաններում չունի։ Ուստի թույլ չտաք ձեզ մանիպուլացնեն նոր պատերազմով։ Իմացեք նաև Ադրբեջանի գլխավոր գործիքը ՀՀ-ի ու հայ հանրության դեմ Փաշինյանն է։ Պետք է այդ գործիքից զրկել նրան, իսկ հետո անցնել արդեն նրա մեծ ախորժակը միջազգային-իրավական, քաղաքական, տեղեկատվական ու դիվանագիտական մեթոդներով զսպելու կարևոր գործին։ Այդ ամենին զուգահեռ պետք է ունենալ գաղափարապես ուժեղ ու մարտունակ բանակ, որի առկայության պայմաններում Ադրբեջանը մշտապես կգերադասի բանակցել, քան հարձակվել։ Հիշեք՝ Ադրբեջան պետությունը ունի բազմաթիվ խոցելի կողմեր, անում է սխալներ, որոնք ուղղակի իրենց դեմ օգտագործող չկա։ Հենց պետական շահ սպասարկող իշխանություն ունենանք, շատ բան կփոխվի։ Դա գիտի նաև Ալիևը, դրա համար էլ շտապում է․․․»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը