Submitted by H.Aslanyan on
Թուրքիա

Ինչպես է Թուրքիայում իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Կարճ պատմեմ այն մասին, թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ… Թուրքիայում։

Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահական (չ)են։

Նախ տեղափոխվենք 2024 թվականի գարուն։ Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթանակ է տանում գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ (CHP)։ Այդ աննախադապ հաջողությունը (ավելի քան 20 տարի որևէ մեկը չէր հաղթել Էրդողանին համապետական ընտրություններում) հնարավոր էր դարձել նաև այն պատճառով, որ 2023 թ. ընդդիմադիրները նոր ղեկավարություն էին ձևավորել, ովքեր համեմատաբար ավելի երիտասարդ են ու եռանդուն, նորաոճ ու համակարգված պայքարի կողմնակիցներ են։

Հաղթանակով ոգևորված և օգտվելով Թուրքիայում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա մի շարք ճգնաժամերից (այդ մասին շուտով)՝ ՀԺԿ պնդում է, որ պետք է անցկացնել արտահերթ նախագահական (ու խորհրդարանական) ընտրություններ։ Ավելին, գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասն էլ է արտահերթի կողմնակից, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն՝ Ստամբուլի քաղաքապետ Է. Իմամօղլուն գրեթե մշտապես ավելի բարձր վարկանիշ ունի, քան Էրդողանը (սա էլ է աննախադեպ)։

Իսկ հիմա այն մասին, թե ինչ է անում իշխանությունը

Քանի որ Էրդողանը հասցրել է անցնող տասնամյակների ընթացքում գրեթե ամբողջությամբ իր վերահսկողության ներքո վերցնել գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունը, իր գործը բավական հեշտացել է։ Եվ ազատորեն անում է հետևյալը.

◾️Նախ շինծու կաշառքի ու կեղծ դիպլոմի գործով այս տարվա մարտին ձերբակալում է Իմամօղլուին ու իր թիմից մի քանի տասնյակ մարդու։ Որպեսզի հասկանաք, թե որքան քաղաքական պատվեր է սա, բավական է նշել, որ արդեն 5 ամիս է՝ Իմամօղլուն բանտում է, սակայն պաշտոնական մեղադրանք դեռ առաջադրված չէ։

◾️Ամբողջ երկրում ՏԻՄ ընտրված ղեկավարներին դարձյալ շինծու գործերով հեռացնում է պաշտոնից և նշանակում տեղապահներ (արդեն շուրջ 10 ընդդիմադիր քաղաքապետ այդպես չեզոքացվել է տարբեր բնակավայրերում)։ Իսկ երբ դատարանը որոշում է բաց թողնել ընդդիմադիր քաղաքապետին, դատախազը դիմում է ուրիշ դատարան ու մի քանի ժամից քաղաքապետին նորից ձերբակալում են։

◾️Դրանից հետո մի քանի օրով եթերում փակում կամ մեծ ֆինանսական տույժեր է դնում ընդդիմության հիմնական երկու հեռուստաալիքի վրա։

◾️Եվ ամենակարևորը, քրեական գործ է բացում իբր 2023 թ. ՀԺԿ համաժողովի դեմ, որում ընտրվել են այս նոր առաջնորդները։ Նորից պատկերացրեք. քրեական գործ կուսակցության ներսի անդամների ընտրությունների թեմայով։ Ու եթե դատարանը որոշում ընդունեց հաստատել գործը, ապա կուսակցության այս նոր ու հաջող ղեկավարությունը պետք է փոխվի։ Ինչպես կռահում եք, այդ հարցում իշխանությանը օգնում են կուսակցության որոշ պարտված նախկին դեմքեր։

◾️Որպեսզի չկարծեք, թե սա անհավանականի ժանրից է, բավական է ասել, որ մի քանի օր առաջ արդեն նմանատիպ որոշում կայացվել է։ ՀԺԿ գլխավոր հենակետի՝ կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարը դատարանի որոշմամբ հեռացվել է այդ պաշտոնից և նրա  փոխարեն կուսակցության մասնաճյուղի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել կուսակցությունից հեռացված մի նախկին գործիչ։ Ու որպեսզի վերջինս մտնի կուսակցության գրասենյակ, իրեն այդ հարցում օգնել են մի քանի հարյուր ոստիկան, արցունքաբեր գազ ու բազմաթիվ մահակներ։

Ինչպես ասում են՝ և սա դեռ ամենը չէ…

Իրավիճակը մնում է գերլարված, իսկ Էրդողանը դաշտը մաքրում է իրական ընդդիմությունից, որպեսզի կարողանա նորից ընտրվել։

Կարծում եմ, այս պատմությունը կարող է օգտակար լինել իմ ընթերցողներին։

Իսկ հաջորդ անգամ ես կպատմեմ, թե ինչպես է ընդդիմությունը փորձում գրագետ դիմադրել և պայքարել իշխանությունների դեմ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի