Իրանական խոցված հրթիռի բեկորներ՝ Երուսաղեմի Հին քաղաքում՝ հայկական վանքի հարևանությամբ
Համացանցում տարածվում է իրանական խոցված հրթիռի բեկորների լուսանկարը. դրանք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում են:
Ավելի վաղ լրատվականները հայտնում էին, որ այսօր խոշոր հրթիռային բեկորներ են ընկել Երուսաղեմի մի քանի սրբազան վայրերի մոտ, ինչը մտահոգություններ է առաջացրել, որ Իրանը կարող է թիրախավորել քաղաքը:
The Telegraph-ը մասնավորապես նշել էր՝ Երուսաղեմի Հին քաղաքում հրթիռի մեծ կտոր է ընկել Սուրբ Գերեզմանի եկեղեցու կողքի նեղ նրբանցքում, որը կառուցվել է այն վայրում, որտեղ, ինչպես համարվում է, խաչվել է Քրիստոսը։
Ավելացնել նոր մեկնաբանություն