Իրանի նոր առաջնորդը վիրավորվել է ոտքերի շրջանում․ նա գտնվում է խիստ անվտանգ վայրում
Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է պատերազմի սկզբում, հաղորդում է NYT-ն։
«Իրանցի պաշտոնյաները ասել են, որ Խամենեին վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ ոտքերի շրջանում, նա գիտակից է և գտնվում է խիստ անվտանգ վայրում՝ սահմանափակ հաղորդակցությամբ։ Պատճառներից մեկը մտահոգությունն է, որ ցանկացած հաղորդակցություն կարող է բացահայտել նրա գտնվելու վայրը և վտանգի ենթարկել նրան»,- գրված է հաղորդագրության մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն