Իսրայելը չի դադարեցնի իր գործողությունները Լիբանանում, քանի «Հիզբոլլահը» չի զինաթափվել
Իսրայելը մտադիր է շարունակել իր ռազմական գործողությունները Լիբանանում մինչև շիական «Հիզբոլլահ» կազմակերպության լիակատար զինաթափումը։
Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
«Մենք վճռականորեն տրամադրված ենք վերացնել «Հիզբոլլահ»-ի կողմից ներկայացվող սպառնալիքը և չենք կանգնի մինչև այս ահաբեկչական կազմակերպությունը զինաթափվի»,- ասել է նա ՀՕՊ ուժերի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը տարածել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն