Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում
Իսրայելի զինվորներն օպերատիվ վերահսկողություն են հաստատել և մաքրման գործողություն են իրականացրել Լիբանանի հարավում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներն ավարտել են օպերատիվ վերահսկողություն հաստատելու և Սալուկի գետից հյուսիս գտնվող պաշտպանական գծի երկայնքով (հարավային Լիբանանում) տարածքը մաքրելու գործողությունը», – ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունը նշել է, որ «գործողությունն իրականացվել է հարավային Լիբանանում դիրքերն ամրապնդելու և Իսրայելի հյուսիսում բնակավայրերի համար ուղղակի սպառնալիքը վերացնելու ջանքերի շրջանակներում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն