Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանին հարվածների նոր ալիքի մասին
Իսրայելական զինվորականները սկսել են հարվածների նոր շարք հասցնել Լիբանանի տարածքին: Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայությունը:
Հարձակման թիրախում են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտները:
Հարվածները, մասնավորապես, հասցվում են երկրի արևելքում գտնվող Բեկաայի հովտին և «Լիբանանի մի շարք այլ շրջանների», հայտարարել են իսրայելական բանակում:
Ավելացնել նոր մեկնաբանություն