Կովկասում առաջիկա անկայունության կետերը
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է․ «Կովկասում առաջիկա անկայունության կետերը՝
-միջէթնիկ բախումներ Հս. Կովկասում,
-հետընտրական քաղաքական ու քաղաքացիական անկայունություն Վրաստանում,
-Իսրայելի հնարավոր հարվածներ Իրանին:
Հ.Գ. «խաղաղության պայմանագրի» կետերի մի մասը կարծես թուրքերի միջնորդությամբ կարգավորվել է ու մնացել է մեկ հարց՝ միջանցքի հարցը, որի լուծումը, հավանաբար, կլինի
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետով, այսինքն ՀՀ-ին իր ստանձնած պարտավորությունները ռազմական ուժի միջոցով ստիպելու գործիքակազմով:
Սպասենք, տեսնենք:
Ի դեպ, նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերի զրոյացման մեղավորը ՀՀ-ն է, քանի որ ՀՀ-ի վարչապետը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:
Սա նաև ի գիտություն հիշողության խնդիրներ ունեցող ԱԳՆ-ի որոշ շրջանակների»:
Ավելացնել նոր մեկնաբանություն