Լարվածություն՝ թուրք-կիպրական սահմանին. Թուրքիան տանկեր է մոտեցրել ՄԱԿ-ի բուֆերային գոտուն
Կիպրոսում հայտարարել են, որ Թուրքիան տանկեր է մոտեցրել ՄԱԿ-ի բուֆերային գոտուն:
Ըստ տեղական և միջազգային աղբյուրների՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող հատվածներից դեպի բուֆերային գոտու հարակից տարածքներ տեղափոխվել են շուրջ 15 տանկեր, ինչպես նաև նկատվել է քաղաքացիական հագուստով մի քանի տասնյակ անձանց ներկայություն։ Միաժամանակ հաղորդվում է, որ տարածքում տեղադրվել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դրոշը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։
Դեպքերը գրանցվել են մասնավորապես Պիլա բնակավայրի շրջանում, որտեղ իրավիճակը որոշ ժամանակ սրվել է, և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը ուժեղացրել են իրենց ներկայությունը՝ հնարավոր սրացումները կանխելու նպատակով։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը հետագայում պարզաբանել է, որ որոշ տեղեկություններ կարող էին չափազանցված լինել. ռազմական տեխնիկան և դրոշները գտնվել են բուֆերային գոտուց դուրս, իսկ իրավիճակը ներկայում վերահսկելի է։
Ավելացնել նոր մեկնաբանություն