Submitted by H.Aslanyan on
Դավիթ

Լավ մնացեք, մենք մեր խոսքը դեռ կասենք. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվից

Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված. Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ 

Այս մասին ասվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի ուղերձում։

 Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, դատավարական կոլեգիան միայն կհրապարակի այն, ինչը վճռված է։ Մեր վերջին ելույթները շատ յուրահատուկ էին, բավականին արժանի ելույթներ էին։

Թե դատախազության ներկայացուցիչները, թե դատավորը անհմնի կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշնեին, այդ թվում նաև ինձ։ Այդպես էլ չթողեցին իմ ամբողջական խոսքը ներկայացնել, բայց մենք խնդիր չէ, բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է։ Ամենամեծ գնահատականն այս դատարավարության տվել է պաշտպաններից մեկը, ով առաջին ատյանում հայտարարել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց սերունդների առջև։ Իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավարական կոլեգիային՝ կոչ անելով չպղծել դատարանը։ Նա ասաց, որ այս դատավարությամբ պղծել ենք մեր հաղթանակները։

Ես առաջին ատյանի դատարանում իմ ելույթում նշեցի, որ քաղաքականապես և բարոյապես մեղադրող կողմը և դատավարական կոլեգիան, որ նույն թիմն են, փաստորեն չեն շահել, շահողը եղել ենք մենք։ Մենք արժանի հակահարվածներ էինք տալիս այն փաստարկներին և կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին։ Այստեղ էլ պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը։ 

Դատավորներն առաջնորդվում են «Մենք ենք որոշողը» սկզբունքով, և անում են այն, ինչ ուզում են։ Բայց սա մեզ համար երկրորդական է, մենք ֆորմալ կողմ ենք ապահովում, որպեսզի հասնենք միջազգային դատարան։ Այնպես որ այս դատավարությունը կարող ենք համարել դատող կողմի համար տապալված»։ 

Իշխանյանը նաև հայտարարել է, որ լրատվությունը ներկայացվում է մանիպուլացված, իրականությանը չի համապատասխանում. «Ես մեկ–մեկ մտածում եմ՝ ո՞ւր են Հայաստանի «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները։ Բայց Բաքվի դատարանի պատերից ներս մենք նրանց այդպես էլ չտեսանք։

Դեռևս հուլիսի 17–ին ես միջնորդություն էի ներկայացրել դատարանին, որպեսզի դատախազությունը հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հայցը հետ վերցնի և քրեական գործը կարճվի, դա տեղում մերժվել է։ 

Ես վերջին ելույթում առաջարկեցի, որ դիմեն այն մարդկանց, որոնք որոշում են կայացնում և հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը և որպես ապագային միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն»։ 

Դավիթ Իշխանյանի խոսքով, պաշտպնական կողմն այդպես էլ չի ստացել ոչ մեղադրական եզրակացությունը, ակտը, ոչ էլ առաջին ատյանի դատավճիռը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը