Submitted by H.Aslanyan on
Ռուբեն

ՄԱԿ-ի աշխատանքային խումբը պետք է անվավեր ճանաչի Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր կարծիքը. Օկամպո

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ՝  բացահայտելով շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը: Խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Օկամպոն  իր փորձագիտական կարծիքում փաստարկված հիմնավորում է շահերի բախման առկայությունը՝ ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Գաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։

Լուիս Մորենո Օկամպոն իրականացրել է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննություն՝ WGAD-ի ներկայիս նախագահ-զեկուցող, ուկրաինացի իրավաբան  տիկին Գաննա Յուդկիվսկայի անաչառության վերաբերյալ։

«Գաննա Յուդկիվսկան պետք է ձեռնպահ մնար Աշխատանքային խմբին ներկայացված Ադրբեջանի դեմ բոլոր գործերից։ Նա ունի շահերի բախում, որը բխում է նրա մասնագիտական աշխատանքից որպես Equity Law Firm-ի ակտիվ գործընկեր: Վերջինս տարիներ շարունակ իրավաբանական ծառայություններ  է տրամադրել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Սա հաստատում է ուղիղ ֆինանսական կապը նրա և Ադրբեջանի կառավարության միջև, որն էլ  տվյալ վարույթում  հանդես է գալիս որպես կողմ»,-  փորձագիտական կարծիքում նշում է Օկամպոն։

Նա հիմնավորում է, որ այդ իրավիճակը հակասում է Վարքագծի կանոնագրքին և ՄԱԿ-ի  մյուս  կանոնակարգին, որոնք պահանջում են ինքնաբացարկ, երբ ֆինանսական շահերը համընկնում են ՄԱԿ-ի գործառույթների հետ.  «Յուդկիվսկայի անկարողությունը՝ բացահայտելու այս դերը կամ ձեռնպահ մնալու կապված վարույթներից , հանդիսանում է WGAD-ի աշխատանքային մեթոդների 5-րդ կետի խախտում, որը նախատեսում է ինքնաբացարկ շահերի բախման դեպքերում»։

Օկամպոն նաև նշել է Գաննա Յուդկիվսկայի ամուսնու՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող ուկրաինացի քաղաքական գործչի՝ Ադրբեջանի հետ ունեցած սերտ անձնական և քաղաքական կապերի մասին:

«Այս հանգամանքների լույսի ներքո, հնարավոր համարժեք միջոցը կլինի, որ WGAD-ն անվավեր ճանաչի Կարծիք № 46/2024-ը և խնդրի սկզբնական դիմողին ներկայացնել նոր միջնորդություն, որը WGAD-ի կողմից կմշակվի նորից՝ de novo հիմունքներով»,-եզրակացությունում նշում է Օկամպոն:

Ըստ նրա՝ թափանցիկության և հաշվետվողականության համար, և նկատի ունենալով, որ վտանգի տակ է Աշխատանքային խմբի հեղինակությունը, խումբը  կարող է հրապարակավ պատասխանել այս մեղադրանքներին: «Առանց լրացուցիչ խնդրանքի՝ WGAD-ը կարող է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է կառավարվել այս գործը, ով է ծառայել որպես գործի զեկուցող և ինչպես են նրանք ընտրվել, արդյոք դոկտոր Յուդկիվսկան երբևէ բացահայտել է Աշխատանքային խմբի անդամներին և OHCHR անձնակազմին, որ իր իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Ադրբեջանի կառավարության շահերը, և, եթե այդպիսի բացահայտում կատարվել է, արդյոք Աշխատանքային խումբն  անտեսել է այս շահերի բախումը՝ նրան հնարավորություն տալով մասնակցել Ադրբեջանին վերաբերող գործերին»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար