45

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով

«Sputnik Արմենիա»․ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև մեկնարկել է բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։

«Կլիմայական պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության»․ մասնակիցների ձեռքերում այս գրությամբ պաստառներ են՝ տարբեր լեզուներով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով ցուցապաստառ։

«Պահանջում ենք, որ COP 29-ը, որ համարվում է աշխարհում ամենամեծ կլիմայական արդարությանը միտված համաժողովը, հյուրընկալի մի երկիր, որն իրապես բարոյական արժանիքներ, քաղաքական անբասիր, անբիծ հետագիծ ունի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պ պաշտպանության հարցում։ Պահանջում ենք, որ COP 29-ը հյուրընկալի ոչ թե բռնապետական մի պետություն, որը 1 տարի առաջ ցեղասպանական գործողություններ իրականացրեց հայկական Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն խախտումով հայրենազրկեց մեր ժողովրդի մի հատվածին։ Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը չհյուրընկալի կլիմայական արդարության պաշտպանությանն ուղղված այս համաժողովը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն