Submitted by Անի Երյան on
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պահպանումն է։ Այս մասին նա հայտարարել է իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։  Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ գլոբալ հետևանքներ կունենա։  «Մենք ցանկանում ենք հավատալ, որ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները հասկանում են սա և տեսնում են կայուն խաղաղության անհրաժեշտությունը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։   Նա նշել է, որ բանակցությ

Մեր առաջնահերթությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի պահպանումն է. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պահպանումն է։ Այս մասին նա հայտարարել է իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

 

 

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ գլոբալ հետևանքներ կունենա։

«Մենք ցանկանում ենք հավատալ, որ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները հասկանում են սա և տեսնում են կայուն խաղաղության անհրաժեշտությունը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

 Նա նշել է, որ բանակցությունների հիմնական նպատակն է կանխել Իրանի կողմից ուրանի հարստացումը մինչև միջուկային զենքի համար պիտանի մակարդակներ։ 

Հաքան Ֆիդանը նաև նշել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո հարստացված ուրանը թաղվել է փլատակների տակ և անհասանելի է դարձել մեծ թունելների փլուզման պատճառով։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ապաստարաններ՝ երկրի 81 նահանգներում. Թուրքիան անցնում է զանգվածային ստորգետնյա պաշտպանության
Ապաստարաններ՝ երկրի 81 նահանգներում. Թուրքիան անցնում է զանգվածային ստորգետնյա պաշտպանության
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի