Submitted by H.Aslanyan on
Հայտ

Մեր պարտքն է այն փոխանցել՝ ոչ թե որպես անցյալի բեռ, այլ որպես այսօրվա պատասխանատվություն․ Ֆրանսիայի սենատորները՝ Հայոց ցեղասպանության մասին

Ֆրանսիայի Հանրապետության սենատորները Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ․

«1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց 20-րդ դարի ամենաահեղ հանցագործություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։ Հարյուր տասը տարի առաջ, Օսմանյան կայսրության քայքայման շրջանում, ավելի քան մեկուկես միլիոն հայեր՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ ոչնչացվեցին միայն այն պատճառով, որ քրիստոնյաներ էին, որ հայ էին։ Այս հանցագործությունը պլանավորվեց մեթոդաբար և իրականացվեց աշխարհի լռության ներքո, երբ ազգերը խրվել էին Մեծ պատերազմի խրամատներում։

Դա դարձավ դարաշրջանի առաջին ցեղասպանությունը՝ մռայլ նախերգանք այն փոսերի, որոնցով անցավ մարդկությունը։

Հարյուր տասը տարի անց հիշողությունը մնում է։ Մեր պարտքն է այն վառ պահել, փոխանցել՝ ոչ թե որպես անցյալի բեռ, այլ որպես այսօրվա պատասխանատվություն։

Ֆրանսիան՝ հայ սփյուռքի ընդունող երկիրը, առաջին մեծ ազգը եղավ, որ ճանաչեց ցեղասպանությունը։ Այսօր, երբ ոմանք համառորեն հերքում են պատմական ակնհայտ ճշմարտությունները, մենք պետք է ավելի քան երբևէ բարձրաձայնենք ճշմարտությունը, հռչակենք հիշողությունը և պաշտպանենք հայ ժողովրդի արժանապատվությունը։

Այս ժողովուրդը երբեք չկոտրվեց։ Նա վերակենդանացավ, վերակառուցեց, աղոթեց, երգեց, կառուցեց։ Նա փայլեցրեց իր մշակույթը և հավատը սփյուռքի սրտում՝ Ֆրանսիայում, Եվրոպայում, Ամերիկայում, մի ողբերգության մոխիրների վրա, որը դեռ շարունակում է վառ մնալ։

Հայերը քաջության, իրենց հողին ու հավատքին, իրենց նահատակներին անսասան հավատարմության խորհրդանիշ են։

Բայց այսօր վտանգը՝ ավելի քան երբևէ, սպառնում է նրանց սահմաններին։ Արցախը՝ ավելի քան քսանհինգ դար շարունակ հայկական հողը տեսավ իր բնակչության արմատախիլ լինելը թուրք-ադրբեջանական բռնությունների և միջազգային լռության մեղսակցության ներքո։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ վտարվեցին իրենց նախնյաց հողերից։ Էթնիկ մաքրագործումը իրականացվեց համակարգված ձևով՝ շատ դեսպանատների անտարբեր հայացքի ներքո։

Հայաստանը՝ այս փոքր քրիստոնյա երկիրը Կովկասի ստորոտին, շրջապատված է, մեկուսացած, սպառնալիքի տակ։

Այդ պատճառով մենք՝ Ֆրանսիայի Հանրապետության սենատորներս, կոչ ենք անում լիակատար շարժման՝ հայ ժողովրդի ճանաչման, պաշտպանության և փրկության համար։ Որովհետև նա մեր եղբայրն է։ Որովհետև նա մաս է կազմում Արևելքի քրիստոնյաների, որոնք այսօր վերացման վտանգի տակ են։ Որովհետև նա մարմնավորում է արմատավորված ժողովրդի հարատևությունը, որը դիմադրում է դարերին ու կայսրություններին։

Այս 110-ամյակի օրը մենք պարզապես չենք հարգում հին մի ողբերգություն։ Մենք խոստանում ենք։ Որպեսզի երբեք չմարի հիշողության կրակը։ Որպեսզի երբեք չթուլանա զգոնությունը։ Որպեսզի Հայաստանը ապրի՝ ազատության, խաղաղության և ինքնիշխանության մեջ։

Ինչպես ասում էր գեներալ դը Գոլը. «Քաղաքականություն չկա՝ առանց իրականության»։ Իսկ իրականությունն այսօր այն է, որ Հայաստանին վտանգ է սպառնում։ Մեր կառավարությունը պետք է դադարի միայն խոսել։ Այն պետք է գործի։

Սա մեր՝ ֆրանսիացիներիս պարտքն է, մեր՝ խորհրդարանականներիս պատիվը՝ հիշեցնել այդ ճշմարտությունը և կանգնել Հայաստանի կողքին։

Հիշենք։ Եվ առավել ևս՝ գործենք»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News