Submitted by H.Aslanyan on
Միասին

«Միասին» շարժումը դիմել է Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Էմանուել Մակրոնին

Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Դոնալդ Թրամփին

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին

ԴԻՄՈՒՄ

Մենք շնորհակալ ենք Ձեզ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հիմնահարցի կարգավորման  խնդրում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարներ, ծավալած երկարամյա գործունեության համար, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական, քաղաքական և մարդասիրական խաղաղ կարգավորման գործընթացում Ձեր առաքելության համար։

Մեր ուղերձը Ձեզ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներ, պայմանավորված է չճանաչված Արցախի Հանրապետության 150 հազար բնիկ հայ բնակչության ճակատագրի համար հիմնավոր տագնապով. նրանք Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել են ակնհայտ ցեղասպանական գործողությունների սպառնալիքի ներքո։

Մենք համոզված ենք, որ հանուն Արցախում ապրող հայերի և այլ ժողովուրդների ներկայացուցիչների իրավունքների և արդարության վերականգնման կա անհրաժեշտություն վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։

Անկախ այն հանգամանքից, թե գործող ղեկավարներն ինչ դիրքորոշում ունեն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, մեզ, համոզված ենք նաև Ձեզ, հուզում է հայրենիքից վտարված հարյուր հազարավոր մարդկանց ճակատագիրը։

Ընդ որում, ինչպես արդարացիորեն արտահայտվել է ՌԴ Նախագահ Վ․Պուտինը, պետք է գործուն վերահսկողություն հայերի հոգևոր ժառանգության, հուշարձանների, Արցախի նյութական և բնական հարստությունների հանդեպ։ Բռնի տեղահանված մարդկանց միջազգային երաշխիքներով, անվտանգ վերադարձը դեպի տուն չի կարող այլընտրանք ունենալ։

Որպես անվիճելի փաստարկ՝ Ձեր ուշադրությունը բևեռում ենք Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի և մնացյալ հայ գերիների՝  Բաքվում ընթացող «դատավարության» վրա։

23 հայ պատանդների դեմ առաջադրված են անջատողականության, ահաբեկչության, ռազմական հանցագործությունների աբսուրդային մեղադրանքներ։ Ի հեճուկս միջազգային իրավունքի նորմերի, որ արգելում են կտտանքներն ու խոշտանգումները, խտրականությունը, Բաքվի բանտերում հայ ռազմագերիներին խոշտանգում են։ Դատարանի դահլիճից Ռուբեն Վարդանյանի վերջին լուսանկարները՝ դեմքին կտտանքների ակնհայտ հետքերով, ուղիղ վկայություն են Ալիևի վարչախմբի ապօրինի գործողությունների։ Ձեր միջամտությունը կարող է փոխել իրադրությունը։

Ադրբեջանի իշխանությունների տրամաբանությամբ, 30 տարվա ընթացքում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երեք պետությունների  ներկայացուցիչները բանակցություններ են վարել «ահաբեկիչների» հետ՝ Լեռնային Ղարաբաղի  (Արցախի) չճանաչված, բայց իրավական հիմքերի վրա ձևավորված Հանրապետության նախագահների, արտգործնախարարների և պաշտպանության բանակի հրամանատարների հետ։

Մենք հույսով դիմում ենք Ձեզ՝ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները՝ հանուն Բաքվում ապօրինի պահվող 23 հայերի անհապաղ ազատ արձակման, Արցախի բնակչության օրինական շահերի պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ընդհատված իրավական գործընթացի շարունակման։

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համահիմնադիրներ՝

Արամ Գասպարի Սարգսյան 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ                                               

Հրանտ Արարատի Բագրատյան

«Ազատություն» կուսակցության նախագահ

«Միասին» շարժման խորհրդի անդամներ

04․03․2025թ․

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News