Submitted by H.Aslanyan on
մմմժ

«Միջանցքի» հարցում իրանական կողմի դիրքորոշումը եղել և մնում է նույնը. երթուղին պետք է բացվի ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման, սահմանների անփոփոխելիության շրջանակներում

Երկար գրառում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին իրանական արձագանքների, դրա տարբերությունների ու Իրանի ներքին քաղաքականության հետ դրանց կապերի մասին։

1️⃣ «Միջանցքի» հարցում իրանական կողմի դիրքորոշումը եղել և մնում է նույնը. երթուղին պետք է բացվի ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանման, սահմանների անփոփոխելիության շրջանակներում: Սա Իրանում իրենց շահն են համարում։ Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ այս սկզբունքները Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում հաշվի են առնվել:

2️⃣ Իրանական կողմի մյուս մտահոգությունը արտատարածաշրջանային ուժերի, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ ներգրավածությանն է առնչվում: Այդ մասին արտահայտվել են թե՛ ԱԳՆ-ն, թե՛ նախագահը, թե՛ այլ ինստիտուտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ գերագույն առաջնորդի խորհրդականը, ԻՀՊկ առնվազն մեկ բարձրաստիճան պաշտոնյա ու պատգամավորներ: 

Իրանական կողմի այս մոտեցումը նորություն չէ. իր հարևանությամբ Արևմուտքի ներկայության, ներգրավվածության մերժումը ԻԻՀ արտաքին քաղաքականության սկզբունքներից է ու առնչվում է նաև Իրանի մյուս հարևաններին: Այս մասով իրանական կողմի զգայունությունը ավելի է սրվել երկրի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում, մասնավորապես՝ 12-օրյա պատերազմից հետո:

3️⃣Իրանական կողմի համար խոսքն այստեղ ոչ միայն պարզապես իր հակառակորդ ԱՄՆ-ի մասին է, այլ նաև առանձին վերցրած՝ Թրամփի մասին, որը․

📍Աչքի է ընկել հակաիրանական կոշտ քաղաքականությամբ,

📍Խզել է 2015-ի միջուկային համաձայնագիրը,

📍Իրանի դեմ կիրառել է ամենածանր պատժամիջոցները,

📍Վերջնագրեր է ներկայացրել Իրանի հետ նոր բանակցություններում,

📍Ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները (հրաման է տվել)։

Այսինքն՝ միայն Թրամփի անունն արդեն իսկ զգայունության թեմա է: 

4️⃣Իրանի ներքին քաղաքականության մասին ամենակարևոր կետերից մեկն այն է, որ Իրանում կա՛ ներքին քաղաքականություն։ Այո, երբեմն հեռվից թվում է, թե Իրանը ունիտար, մեկ կենտրոնից անվերապահ կառավարվող միասնական օրգանիզմ է, բայց դա այդքան էլ միանշանակ չէ։

Իրանում տարբեր ինստիտուտներ ունեն իրենց դերակատարությանը, կառավարության հետ առանձին փոխհարաբերությունները, հակասություններ կան ճամբարային տարբեր թևերի մեջ, և այդ բոլոր հակասությունները դիտվում են նաև ԱՄՆ հետ հարաբերությունների համատեքստում։

Ըստ այդմ՝ Իրանից կարող են լինել հայտարարություններ, որոնք կառավարության հետ սինխրոնացված չեն։ Սա հատկապես վառ է դրսևորվում այն ժամանակ, երբ կառավարությունը ներկայացնում է բարեփոխական թևը, իսկ մյուս ինստիտուտները պահպանողական։ Հիմա հենց այդպիսի դասավորություն է։

5️⃣ Իրանի մյուս ինստիտուտներում, ինչպես նշեցի, գերիշխում են պահպանողականները (որոնք էլ միատարր չեն ու ունեն տարբեր հոսանքներ)։ Իսրայելի հետ պատերազմից ու ԱՄՆ կողմից հարվածներից հետո այս ինստիտուտները հատկապես շատ սուր են արձագանքում Իրանի՝ բարեփոխական համարվող կառավարության հայտարարություններին, քանի որ վերջինս չի բացառում ԱՄՆ հետ երկխոսությունը:

Հենց այս օրերին կառավարության հասցեին կոշտ քննադատություններ են հնչեցնում ԻՀՊԿ-ն (ընդ որում՝ խոսքը նույն անձի մասին է, որը արտահայտվել է նաև վաշինգտոնյան փաստաթղթի մասին), որոշ պատգամավորներ, գերագույն առաջնորդին հարող ԶԼՄ-ներ։ 

Նույն տրամաբանությամբ  նրանք սուր և կոշտ են արձագանքում ԱՄՆ ներգրավվածությամբ հայ-ադրբեջանական գործընթացներին: Սա նաև առիթ է այս խմբերի համար, որ քննադատեն կառավարությանը՝ մեղադրելով բավարար քայլեր չձեռնարկելու համար։ Ու նրանք կարող են ավելի անկաշկանդ լինել իրենց հայտարարություններում:

6️⃣Իսկ բարեփոխական թևը, այդ թվում՝ կառավարությունը, հատկապես պատերազմից հետո փորձում է առաջ տանել երկրում խորքային բարեփոխումների օրակարգ։ Նրանք Իրանի խնդիրները պայմանավորում են ոչ թե արտաքին զարգացումներով, այլ երկրի ներսում ծայրահեղական մոտեցումների առկայությամբ։

Ավելին, այս օրերին կառավարական մամուլում եղել է հրապարակում, որտեղ «միջանցքի» թեման օգտագործվել է առաջ տանելու այն թեզը, որ ճգնաժամերին արագ արձագանքելու համար պետք է ավելացնել նախագահի լիազորությունները:

Այսինքն, փաստացի, Իրանի քաղաքական երկու հիմնական հոսանքները միմյանց մեղադրելու կամ իրենց շահերը առաջ մղելու համար օգտագործում են նաև «միջանցքի» թեման ու ԱՄՆ ներգրավվածությունը այս հարցում։ 

7️⃣Վերադառնալով միջանցքին․ Իրանի կառավարությունը կարող է առայժմ առաջ տանել այն քաղաքականությունը, որը որդեգրել էր այս օրերին։ Իսկ պահպանողականները կարող են շարունակել նույն կոշտ դիրքորոշումը և հետագայում։ Կախված իրավիճակի զարգացումից՝ նրանք կարող են կառավարությանը մեղադրել անգործության, ընդհուպ մինչև՝ «Կովկասը կորցնելու մեջ»։ 

Այս առումով կառավարության նկատմամբ կա որոշակի ճնշում, այդ թվում՝ հանրային զգայունության տեսանկյունից։ Այդ պատճառով է, որ կառավարության խոսնակը մամուլի ասուլիսին ներկայանում է քարտեզով ու բացատրում, որ «ամեն ինչ այնպես չէ, ինչպես ուռճացնում են մամուլում»։ 

Գործնականում Իրանի կառավարությունը, ակտիվ դիվանագիտական աշխատանքներից բացի, քիչ լծակներ ունի, ու հենց դիվանագիտությունն էլ բանեցնում է։

Կառավարությունը նաև փորձում է ակտիվացնել «Արասի միջանցքի» գործարկումը։ Սա փաստացի Սյունիքի հարավով անցնելիք երթուղու զուգահեռ երթուղին է Իրանի տարածքում։ Պատահական չէ, որ այս ամենի ֆոնին Իրանի ճանապարհների փոխնախարարը այցելել ու ծանոթացել է նախագծի իրագործման աշխատանքներին, ընդգծել դրա իրագործման անհրաժեշտությունը։

8️⃣Ի լրումն Իրանում ներքին քաղաքական պայքարի կետին․ Իրանի նախագահի լիազորությունների ավելացման խնդիրը բարձրաձայնվել է տարիներ շարունակ, առայժմ դրանք չեն ընդլայնվել, ու շատ բարդ է պատկերացնել դրա իրագործումը։ Բայց գործող նախագահ Փեզեշքիանը իրեն հասանելի մեկ այլ փոփոխություն է արել: Շուրջ երկու շաբաթ առաջ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակել Ալի Լարիջանիին, որը հայտնի է որպես չափավորական գործիչ ու բարեփոխականների հետ կառուցողական համագործակցության փորձ ունի:

Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը առանցքային դեր ունի ԻԻՀ արտաքին քաղաքականության մշակման գործում, ու առնվազն այս ուղղությամբ կառավարությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը` դիմակայելու մյուս ինստիտուտների ճնշումներին։

Իրանագետ Ժաննա Վարդանյան

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել