Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն որոշել է հրաժարականի մասին դիմում ներկայացնել․ այս մասին քաղաքական գործիչը գրել է Facebook-ի իր էջում՝ նշելով պատճառը։
«Այն պահին, երբ գիտակցում եմ, որ այլևս չեմ կարող կատարել իմ պարտականությունները՝ սկզբունքներիս և համոզմունքներիս համապատասխան, ես որոշում եմ հեռանալ», – գրել է նա։
Գրառման մեջ Մունտյանուն շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և ընդգծել, որ շարունակելու է ծառայել Մոլդովային՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։
Ավելացնել նոր մեկնաբանություն