Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ. Փեզեշքիանը` Ալիևին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու և իր ցավակցությունը հայտնելու համար՝ կապված Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի և բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան հետ, ինչպես նաև Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության հետ։ Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ, և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի։
Ալիևը կրկին ցավակցություն է հայտնել Իրանում քաղաքացիական անձանց կյանքի կորստի կապակցությամբ, և ընդգծել Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նաև մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ։
Ալիևը մտադիր է մարդասիրական օգնություն ցուցաբերել Իրանին։
Ավելացնել նոր մեկնաբանություն