Բիբի

Նեթանյահուն հույս ունի Թրամփի միջնորդությամբ խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում քննարկել է Թուրքիայի հետ հակամարտությունը կանխելու միջոցները՝ Դոնալդ Թրամփին անվանելով իդեալական միջնորդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք չենք ցանկանում, որ Սիրիան օգտագործվի ինչ-որ մեկի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից որպես Իսրայելի վրա հարձակվելու հենակետ»,- ասել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, և որ իրենք Թրամփի հետ քննարկել են, թե Իսրայելն ինչպես կարող է խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Դոնալդ Թրամփի լավ հարաբերություններին՝ Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ նախագահը կարող է իդեալական միջնորդ լինել Անկարայի և Թել Ավիվի միջև հակամարտության սրումից խուսափելու համար։

Թրամփն իր հերթին նշել է, որ Նեթանյահուին հորդորել է «լինել ողջամիտ» Թուրքիայի հետ ունեցած ցանկացած վեճի առնչությամբ, և շեշտել է Էրդողանի հետ իր լավ հարաբերությունները։«Ցանկացած խնդիր, որ դուք ունեք Թուրքիայի հետ, ես կարծում եմ, որ կարող եմ լուծել: Նկատի ունեմ, քանի դեռ դուք ողջամիտ եք, դուք պետք է ողջամիտ լինեք: Մենք պետք է ողջամիտ լինենք»,- Օվալաձև աշխատասենյակում Նեթանյահուին ասել է Թրամփը:

«Բիբի, եթե դուք Թուրքիայի հետ խնդիր ունեք, ես իսկապես կարծում եմ, որ կկարողանաք լուծել դա: Գիտեք, ես շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի և նրանց առաջնորդի հետ, և կարծում եմ, որ մենք կկարողանանք լուծել դա: Ուստի հուսով եմ, որ դա խնդիր չի լինի: Չեմ կարծում, որ դա խնդիր կլինի»,- ավելացրել է նա՝ Նեթանյահուին դիմելով մականունով:

Թրամփը նշել է, որ «հիանալի հարաբերություններ ունի» Էրդողանի հետ` ավելացնելով, որ «նա կոշտ և շատ խելացի է և արել է մի բան, որը ոչ ոք չի կարողացել անել»՝ նկատի ունենալով իր նախկին մեկնաբանությունները, ըստ որոնց, իր կարծիքով, Թուրքիան էր կազմակերպել  2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Դատապարտում ենք նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով չճանաչելը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ
Ռաղմ
Ադրբեջանի ՌՕՈՒ Իլ-76-ի Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքների գերակտիվությունը
Կլիչկո
Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից. Կիևի քաղաքապետ
Կսնադ
Ցեղասպանությունից 110 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների. դրա ողբերգական օրինակն էր ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումը ԼՂ-ից. Կանադայի վարչապետ
Լավրով
Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության՝ որոշ տարրերի «ճշգրտումից» հետո
Հարված
Պակիստանը և Հնդկաստանը միմյանց ուղղությամբ կրակոցներ են արձակել վերահսկողության գծում
Աթս
ՌԴ-ն և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել միմյանց
Արա
Հայաստանի իշխանությունները Թուրքիայից էլ առաջ են անցել՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը. Արա Աբրահամյան
ՌԴ յուտե
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե
Ադամ
Պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ Շիֆ
Տիգ
Ադրբեջանի գործողությունները Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում
Ցեղ
Հայոց ցեղասպանությունը` թվերով. թվեր, որ երբեք չպետք է մոռանալ
Եղեռն
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է
Ժաննա
Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին
Այց
Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան. Israel Hayom
Կիև
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների այսօրվա հանդիպումը Լոնդոնում չի կայանա. Sky News
Հրավեր
Ադրբեջանը հայ մարզիկներին հրավիրել է օկուպացված Ստեփանակերտ
Ամն
Եթե ԱՄՆ-ն շարունակի կառուցողական մոտեցումը և խուսափի անիրատեսական պահանջներից, վստահ եմ` կարող ենք լավ համաձայնության գալ. Արաղչի
Հութի
Եմենի հութիները հայտարարել են ամերիկյան ավիակիրները թիրախավորելու և ԱԹՍ խոցելու մասին
Հայ դատ
ԱՄՆ դատավորը մերժել է ադրբեջանցի փաստաբանի 500 միլիոն դոլարի հայցն ընդդեմ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և 29 այլոց
Վարուժան
Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանության հարցում ՀՀ իշխանությունը մնա թուրքական քարոզչական ծիրում. Վարուժան Գեղամյան
Չին ադրբ
Ադրբեջանը և Չինաստանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր
Մուստաֆա
Ադրբեջանի հետ սերտ կապերը Անկարային թույլ չեն տալիս առաջ շարժվել Երևանի հետ կարգավորման գործընթացում․ Մուստաֆա Այդըն
Ներողություն
Ներողություն կխնդրեն հայերից. Ծիծեռնակաբերդի թուրք այցելուների չհրապարակված գրառումները
Տիգրան
Իշխանությունը բարենպաստ դաշտ է ձևավորում մեր դեմ տարածքային հավակնություն դրսևորող երկրների համար
Հայտ
Մեր պարտքն է այն փոխանցել՝ ոչ թե որպես անցյալի բեռ, այլ որպես այսօրվա պատասխանատվություն․ Ֆրանսիայի սենատորները՝ Հայոց ցեղասպանության մասին
Շուշի
«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձը
Թբիլիսի
Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար
Իշխան
Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի
ԵՄ
Խոզնավանում կրակոցները, հնարավոր է, արձակվել են ադրբեջանական դիրքերից. ԵՄ դիտորդական առաքելություն