Ռայիսին կարևորել է Իրանի և Իրաքի միջև փոխգործակցության ամրապնդումը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կարևորել է Իրաի և Իրաքի միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ հատկապես էներգետիկայի, արդյունաբերության, առևտրի, ֆինանսական և բանկային ոլորտներում:
Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Ռայիսին այս մասին ասել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Իրանի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են խորը արմատացած հարաբերություններ։ Նրա խոսքով՝ Թեհրանը և Բաղդադն կարող են էլ ավելի խորացնել առկա փոխգործակցությունը։
Ալ-Սուդանին, իր հերթին, նշել է, որ Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը միշտ բարձր են գնահատել իրենց իրանցի եղբայրների աջակցությունն ու օգնությունը՝ հատկապես դժվարին պահերին։
Իրանի նախագահը և Իրաքի վարչապետը քննարկել են նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության վերջին իրավիճակը։ Կողմերն անդրադարձել են նաև Իրաքի վարչապետի՝ Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում ձեռք բերված կառուցողական պայմանավորվածությունների կատարմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն