Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 9-ին Բաքվում ընդունել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուսթաֆա Օղուզին:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Անդրադարձել են հետևյալ թեմաներին.
- հայ-ադրեջանական սահմանին ու Արցախում տիրող իրավիճակին,
ադրբեջանական մամուլում «պայմանական պետական սահման» տերմինն է շրջանառվում («ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահմանի և Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ներկա իրադրության վերաբերյալ»),
- ադրբեջանական բանակում կատարվող բարեփոխումներին,
- Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին:
Խոսելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքում ձեռք բերված հաջողությունների մասին՝ ադրբեջանցի պաշտպանության նախարարը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը։
Մուստաֆա Օղուզը նաև հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևի հետ։ Քննարկվել են առկա և հնարավոր սպառնալիքների դեմ համատեղ գործողությունների ուղղությունները։
Մուստաֆա Օղուզը նաև հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևի հետ։ Քննարկվել են առկա և հնարավոր սպառնալիքների դեմ համատեղ գործողությունների ուղղությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն