Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
Մարտի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել:
«Հակառակորդի գործողությունների, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների շարունակական դիտարկումը պետք է շարունակվի այսուհետ ևս: Բանակը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում արհեստականորեն լարվածություն ստեղծելու փորձ կատարող Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքների դեմ և, անհրաժեշտության դեպքում, համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկի»,- նշել է Զ. Հասանովը:
Նա կոնկրետ հանձնարարականներ է տվել մարտական առաջադրանքների կատարման ժամանակ անձնակազմի ուսումնասիրման և նոր սպառազինության ու մարտական տեխնիկայի արդյունավետ կիրառման ուղղությամբ:
Ադրբեջանական բանակն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի ցանկացած սադրանք կանխելու համար։
Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել իրենց կողմից սադրանք իրականացնելու համար՝ այսպիսով ցույց տալով , որ որևէ սադրանք անպատասխան չի մնա: Այս դեպքում կեղծելով իրականությունը՝ ակնարկել, որ Հայաստանն է սադրանքի գնալու:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում նշել է.
«Մարտի 5-ից ի վեր Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիք պարունակող և էսկալացիայի մտադրություններ արտահայտող հայտարարություններ է անում։ Այս ամենը պետք է փաստերով ներկայացվի միջազգային գործընկերներին։ Եթե նրանք իսկապես հետաքրքրված են խաղաղության հաստատմամբ, թող զսպեն Ադրբեջանին ու կանխեն հերթական հնարավոր ագրեսիան։ Հակառակ դեպքում նրանց բոլոր ջանքերն իմաստազուրկ են և անօգուտ»:
Ավելացնել նոր մեկնաբանություն