Submitted by detq-editor on
Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին լրագրողի հարցին

Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին լրագրողի հարցին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 16-ին ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին լրագրողի հարցին:

Զախարովան նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին կայացել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերը, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։

Ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու ծրագիր է նախապատրաստվել, և կազմակերպության կանոնադրական մարմինների՝ Երևանում կայացած նիստում գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը։

«Միևնույն ժամանակ, հայ գործընկերների որոշակի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, ի վերջո հնարավոր չեղավ այս որոշումը կայացնել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում  ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժություններն ընդունելուց։ Իսկ մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը, համապատասխան ընթացակարգի համաձայն, դիմել է ՀԱՊԿ՝ հրաժարվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն