Թուրքիան «Siper» հակաօդային պաշտպանության համակարգ է մշակում
Թուրքական «Aselsan» պաշտպանական ընկերության ղեկավար Հալուք Գորգունը նշել է, որ Թուրքիան մշակում է սեփական «Siper» հակաօդային պաշտպանության համակարգը։
Փորձարկումների ժամանակ այս համակարգը խոցել է թիրախները 100 կիլոմետր հեռավորության վրա։
«Մենք հակաօդային պաշտպանության համակարգեր ենք պատրաստում: Մեզ պետք չեն ո՛չ «Ս-300», ո՛չ «Ս-400», մենք աշխատում ենք վերացնել դրանց անհրաժեշտությունը: Դա մեր պարտականությունն է»,- նշել է Գորգունը:
Թուրքիան կարող է այլևս չունենալ ռուսական «Ս-400» հրթիռային համակարգերի կարիքը իր տարածքը պաշտպանելու համար, քանի որ սեփական արտադրության սպառազինությունն ավելի ու ավելի է ստանձնում այդ դերը:
Ավելացնել նոր մեկնաբանություն