Submitted by detq-editor on
. Հայաստանի ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Հայաստանի ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ անվտանգության խորհուրդը։

Հաղորդվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Պաշտոնյաները կարևորել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:

Բացի դրանից՝ քննարկվել են նաև տարածաշրջանում սպառնալիք հանդիսացող անվտանգային այլ հարցեր:

Ավելացնել նոր մեկնաբանություն