Հայաստանի ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ անվտանգության խորհուրդը։
Հաղորդվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Պաշտոնյաները կարևորել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը:
Բացի դրանից՝ քննարկվել են նաև տարածաշրջանում սպառնալիք հանդիսացող անվտանգային այլ հարցեր:
Add new comment