Submitted by detq-editor on
Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի մեջլիսի պատգամավոր

Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը. Իրանի մեջլիսի պատգամավոր

Անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքին՝ Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ ցանկանում են փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, իսկ Իրանը բազմիցս զգուշացրել է, որ տարածաշրջանի երկրների աշխարհագրական սահմանների փոփոխությունը վտանգավոր է և ոչ հօգուտ տարածաշրջանի:

«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջին սպառնալիքը ստիպել է ռուսներին զգուշացնել Ադրբեջանին և ընդգծել, որ նրանք պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած սկզբունքներին և հրադադարի պահպանմանը: Ադրբեջանի իշխանությունները պետք է զգույշ լինեն և թույլ չտան, որ այլ երկրները որևէ գործողություն ձեռնարկեն և խախտեն կարգուկանոնը տարածաշրջանում»,- հայտարարել է իրանցի պատգամավորը:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն