ԱՄՆ-ն անկեղծորեն հավատարիմ է միայն Իսրայելի անվտանգությանը. Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անկեղծորեն հավատարիմ է միայն Իսրայելի անվտանգությանը։ «Դետք»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Իսրայելում տեղի ունեցող բողոքի ակցիաներով։
«Իսրայելի կնքահայրը, մտահոգված խորացող ճգնաժամով, կոչ է անում սիոնիստ առաջնորդներին հնարավորինս շուտ փոխզիջում գտնել՝ հավատալով, որ սա Իսրայելի և նրա քաղաքացիների առաջընթացի լավագույն ուղին է»,- գրել է նա։
Նա հավելել է, որ Իսրայելը միակ երկիրն է, որի անվտանգությանը ԱՄՆ-ն հավատարիմ է։
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումները երկրում բազմահազարանոց ցույցերի պատճառ են դարձել։ Իսրայելի կառավարությունը որոշել է հետաձգել բարեփոխումների իրականացումը, սակայն ցուցարարները պահանջում են առհասարակ չեղարկել նախաձեռնությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն