Submitted by detq-editor on
11

ԱՄՆ-ն անկեղծորեն հավատարիմ է միայն Իսրայելի անվտանգությանը. Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին  հայտարարել է, որ ԱՄՆ-ն անկեղծորեն հավատարիմ է միայն Իսրայելի անվտանգությանը։  «Դետք»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Իսրայելում տեղի ունեցող բողոքի ակցիաներով։

«Իսրայելի կնքահայրը, մտահոգված խորացող ճգնաժամով, կոչ է անում սիոնիստ առաջնորդներին հնարավորինս շուտ փոխզիջում գտնել՝ հավատալով, որ սա Իսրայելի և նրա քաղաքացիների առաջընթացի լավագույն ուղին է»,- գրել է նա։

Նա հավելել է, որ Իսրայելը միակ երկիրն է, որի անվտանգությանը ԱՄՆ-ն հավատարիմ է։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումները երկրում բազմահազարանոց ցույցերի պատճառ են դարձել։ Իսրայելի կառավարությունը որոշել է հետաձգել բարեփոխումների իրականացումը, սակայն ցուցարարները պահանջում են առհասարակ չեղարկել նախաձեռնությունը։

Add new comment