Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հղի է ապակայունացմամբ. ՀԱՊԿ
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ: Այս մասին հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունում ուրբաթ, գրում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ: Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել է քարտուղարությունը:
«Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է երկար տարիների հակասությունների հետևանքով»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել էր, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի հետ սահմանին գտնվող Բերձորի շրջանի բարձունքներն ու տարածքները։
Ավելացնել նոր մեկնաբանություն