Իրանը պատրաստ է Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերությունների ճգնաժամի համատեքստում՝ ներկայացնելով էլեկտրոնային ռեսուրսների միջոցով տարածված այն գրաֆիկական պատկերը, որը ցույց է տալիս Թեհրանի կողմից արվող կոնկրետ քայլերը:
«Ըստ այդմ` Թեհրանը նախատեսում է զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողովակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն ԱԹՍ-ներով և հրթիռներով, Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և զինվորական խորհրդականների տրամադրմամբ լոգիստիկ օժանդակություն»,– գրում է իրանագետը:
Ավելացնել նոր մեկնաբանություն