Submitted by D.Guyumjyan on
2

Վաշինգտոնը Թեհրանի աջակցությունն է խնդրել Եմենում ընթացող պատերազմը դադարեցնելու հարցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Եմենի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թիմ Լինդերկինն Իրանին խնդրել է աջակցել պատերազմը դադարեցնելուն և խաղաղության հաստատմանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանաանին իր թվիթերյան էջում կատարված գրառմամբ մեծ գոհունակություն է հայտնել Եմենում պատերազմը դադարեցնելու հարցում Իրանին ուղղված խնդրանքի կապակցությամբ։ Իրանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանը Եմենում պատերազմի մեկնարկից ի վեր կողմնակից է եղել խաղաղ կարգավորման գործընթացին։

«Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչը խոսում է Եմենում խաղաղության գործընթացի մասին, մի գործընթաց, որն Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորել է Եմենի պատերազմի սկզբից ի վեր և այդ ուղղությամբ ջանքեր է գործադրել»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Եմենում ռազմական գործողությունների հենց սկզբից Իրանը հանդես է եկել այդ  երկրում հրադադար ու խաղաղություն հաստատելու կոչով  և առ այսօր այդ ուղղությամբ դիվանագիտական ​​լայնածավալ միջոցառումներ է իրականացրել։

Ավելացնել նոր մեկնաբանություն