«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքեն». Չավուշօղլու
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի ցանկությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումն է:
«Մենք խաղաղություն ենք ցանկանում տարածաշրջանում։ Գործընկերոջս հետ խոսել եմ նաև Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների մասին»,- այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է ապրիլի 7-ին Անկարայում Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանում գտնվող երկրների միջև համագործակցության խորացման օգտին։ Մենք ողջունում ենք մեր աջակցությամբ մեկնարկած՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակմանը և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնմանն ուղղված ջանքերը»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Թուրքիա է մեկնել ապրիլի 6-ին։
Ավելացնել նոր մեկնաբանություն