ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է
Երեկ ուշ գիշեր Սիսիանի բնակավայրերից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, և ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։ Մեկ այլ բնակավայրում նրան բռնել են, և ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։
Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ սահմանափակ տեսանելիության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող է մոլորվել։ Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն