ՌԴ ԶՈՒ և ԱԴԾ-ի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար․ Զախարովա
Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ ծառայության և զինված ուժերի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ ապրիլի 11-ին կողմերի շփման գծում՝ Տեղ գյուղի մոտ, զինված միջադեպ է տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ. «Տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ ծառայության և զինված ուժերի ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար»։
Ըստ նրա՝ կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն