Submitted by H.Andreasyan on
Ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ին, զորացրումը՝ հունիսի 15-ից

Ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 26-ին, զորացրումը՝ հունիսի 15-ից

Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2023 թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023 թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2021 թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021 թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

Նշենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:

Ավելացնել նոր մեկնաբանություն