Submitted by H.Andreasyan on
Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, և Տեղ գյուղի միջադեպն այդ ծրագրի մի մասն է կազմում. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, և Տեղ գյուղի միջադեպն այդ ծրագրի մի մասն է կազմում. ԱԽ քարտուղար

Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետև Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքում. տեսանյութի մեջ երևում է, որ երբ ադրբեջանցիների ավտոմեքենան մտնում է Հայաստանի սուվերեն տարածք, մոտենում է հայ զինվորներին, սկսվում է հրմշտոց, այնուհետև ադրբեջանցիներն առաջինը կրակում են  և էսկալացիան տեղի է ունենում հենց դրա պատճառով: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը նշում են՝ այդ միջադեպը և զոհերը կարող էին չլինել:

«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի, և այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա ծրագրված է արել:

Ադրբեջանի ամբողջ քարոզչությունը վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով  հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է, և այս միջադեպը տեղի է ունեցել  այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ:  Այսինքն՝ սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ ծրագրի մի մասն է կազմում»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմի զոհերն ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է. «Տեսախցիկները նկարել են, այդտեղ որոշակի տեղեկություն կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն