«Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու մասին» կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարության նիստի՝ ապրիլի 13-ի օրակարգում չզեկուցվող թեմաների շարքում էր «Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագիծը։
Ըստ ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում հրապարակված փաստաթղթի՝ կառավարությունը որոշել է.
- Սահմանել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշումը:
Որոշումն ուժի մեջ է մտնելու ապրիլի 28-ին:
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ հավելվածը։
ՑԱՆԿ
ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ
1. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
- Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (FOO-FO9)։
- Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ կապված հոգեակտիվ նյութերի գործածման հետ (F10-F19)։
- Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ (F20-F29)։
- Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)։
- Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ (նյարդային և մարմնաձևային խանգարումներ` կապված գերհույզի հետ) (F40-F48)։
- Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ (F50-F59)։
- Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում (F60-F69)։
- Մտավոր հետամնացություն (F70-F79)։
- Հոգեբանական զարգացման խանգարումներ (F80-F89)։
- Սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90-F98):
2. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
11. Էպիլեպսիա (G40, G41)։
12. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` խիստ արտահայտված կլինիկական խանգարումներով (G46, I60-I69)։
13. Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն (բակտերիալ, վիրուսային) և ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր ինֆեկցիաների, սուր և քրոնիկ թունավորումների ժամանակ` ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ կամ զարգացող ընթացքով` ֆունկցիաների չափավոր խանգարմամբ (G09)։
14. Գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված և չափավոր խանգարմամբ (T90.0-T90.3,T90.5-T90.9, T91.3)։
15. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ (Q00-Q07)։
16. Կենտրոնական նյարդային համակարգի նյարդամկանային հիվանդություններ (միոպաթիա, միասթենիա, միոտոնիա)` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G70-G73)։
17. Կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ, դեմիելինիզացնող, աուտոիմուն և այլ բնույթի հիվանդություններ (Հանտինգտոնի հիվանդություն, Ալցհայմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, սիրինգոմիելիա և այլն) (G10-G14, G20-G26, G30-G32, G35-G37, G43.1,G43.8, G44.0, G45, G46, G91, G92, G94, G95.0)։
18. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ, դրանց հետևանքներ, նաև պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G50-G64)։
19. Քնի խանգարումներ (G47):
3. ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20. Վեստիբուլյար ապարատի ֆունկցիայի խանգարում` Մենյերի հիվանդության նշաններով ուղեկցվող կայուն, խիստ արտահայտված վեստիբուլյար վեգետատիվ խանգարումներով (H81)։
21. Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն (H91):
4. ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22. Ակնագնդի շարժիչ նյարդի կայուն կաթված (պարալիչ)` դիպլոպիայով (H59, H53.2)։
23. Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ` խիստ արտահայտված տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցմամբ կամ երկու աչքում հաճախակի սրացումներով (H10 – H22)։
24. Ակոմոդացիայի սպազմ կամ կաթված` կայուն (H 52.5)։
25. Աֆակիա կամ արտիֆակիա` երկու աչքում (H27.0)։
26. Գլաուկոմա (H50-H52)։
27. Ցանցաթաղանթի շերտազատում (ցանկացած բնույթի)` երկու աչքում
(H 53.0 – H 53.5)։
28. Տեսողական նյարդի ցանկացած էթիոլոգիայի ատրոֆիա` տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցման դեպքում (H 58.0, H 58.1, H 58.8)։
29. Տեսողության սրության իջեցում` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի, անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ, ակնագնդի բացակայություն կամ մեկ աչքում կուրություն կամ մեկ աչքում տեսողությունը` 0.05 և ցածր, իսկ մյուս աչքում տեսողությունը` 0.3-ից ցածր (H 53 - H 54 ,Q 11)։
30. Ռեֆրակցիայի անոմալիաներ` կարճատեսություն մեկ աչքում կամ հեռատեսություն որևէ առանցքով 12.0 D-ից ավելի, մյուս աչքում` 6.0 D-ից ավելի (H52.0, H 52.1):
5. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31. Մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումներն զգալի չափով սահմանափակող (L90.8, L91.0, Q82.8, R20.0, R22.2)։
32. Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ (M18.2, M20, M21.5, M24.5, M25.8, M43.2, M45, M50, M92.2, M95.3, Q6, E643)։
33. Ձեռքի մատների կամ դաստակների դեֆորմացիաներ, վնասվածքներ (S62.7, S63.2, S64.2, S66.7, S68.4, S68.8, S69.7)։
34. Վերին վերջույթի ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկ բնածին արատներ, վնասումների հետևանքներ և քրոնիկ հիվանդություններ` ֆունկցիայի խիստ խանգարմամբ (Z89, Q65, Q66)։
35. Վերին վերջույթի բացակայություն կամ անդամահատում (Q68.1, Q70.0, Q71.0, Q71.2, Q78.0, R26.1, S14.3, S42.3, S44, S44.2, S44.7, S48, S76.7):
6. ԽՆԴԻՐՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՏ
36. Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ (Z73)։
37. Այլ խնդիրներ կապված ապրելակերպի հետ` ինքնավնասումներ առաջացնող վարք (Z 72.8):
Ավելացնել նոր մեկնաբանություն