Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են․ մասնակցում է գեներալ Վոլկովը
Հակարիի կամուրջը բացելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, դրանց մասնակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանք դեռևս անարդյունք են ընթանում:
«Կարծում եմ՝ այսօր կամ վաղը շոշափելի արդյունքներ կլինեն։ Պետք չէ գուշակություններ անել, սակայն դատելով ռուսական կողմի հայտարարություններից՝ իրավիճակը կհանգուցալուծվի»,- նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, կրկին կոպտորեն խախտելով 2020 թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր - խմբ.)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն