Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան
«Հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ տեղադրելով ավելի է սրվում, հետևյալն է. որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները»,- այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է․ «Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։
Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է հանգեցնի կոնկրետ եզրակացությունների։ Ուզում եմ ներկայացնել մեր պատկերացումներն իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ. ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը՝ այսպիսով ապահովելով միանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն