Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ անօդաչու սարքեր կարտադրեն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «Բայքար» ընկերության միջև ապրիլի 28-ին ստորագրվել է Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մտադրության մասին արձանագրություն։
«Բայքար» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը ստորագրել են «Բայքար» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության արձանագրություն, որին մասնակցել է նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թախիրովը»,- նշված է հաղորդագրությունում։
Ադրբեջանում թուրքական ԱԹՍ–ներ արտադրելու ծրագիրը բխում է Շուշիի հռչակագրից, ինչը ենթադրում է նաև ռազմական փոխօգնություն, սպառազինության որոշակի արտադրության պայմանների ստեղծում։ Թուրքիան դեռ պատերազմից առաջ շատ այլ ռազմական ոլորտի օգնություն էր մատակարարում Ադրբեջանին։ Դեռ 2022 թվականին քննարկվում էր, որ թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar» ընկերությունը նախատեսում էր ԱԹՍ–ների արտադրություն հիմնել Ադրբեջանում։ Ադրբեջանական ԱԹՍ–ները նշվում էին, որ կթողարկվեն ոչ թե «Բայրաքթար», այլ «Աքինջի» անվանումով։
Ավելացնել նոր մեկնաբանություն