Submitted by detq-editor on
Չավուշօղլուն խոսել է ադրբեջանական ապօրինի անցակետից

Չավուշօղլուն խոսել է ադրբեջանական ապօրինի անցակետից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով Հակարիի կամրջի վրա ադրբեջանական ապօրինի անցակետի մասին։ 

«Հայաստանը տարբեր փոքր ճանապարհներով զենք, ապօրինի զինվորականներ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, և դա Ադրբեջանը բացահայտեց անօդաչու թռչող սարքերի միջոցով: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այդ անցակետն է կառուցել, և կարծում եմ, որ դա ծայրաստիճան իրավացի բան է։ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի անվտանգության տեսանկյունից էլ է ծայրաստիճան կարևոր»,- ասել է Չավուշօղլուն: 
Թուրք նախարարը հավելել է, որ ներկայիս Արցախի օկուպացված տարածքներն  «ադրբեջանական են»:

Ավելացնել նոր մեկնաբանություն