Չավուշօղլուն խոսել է ադրբեջանական ապօրինի անցակետից
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով Հակարիի կամրջի վրա ադրբեջանական ապօրինի անցակետի մասին։
«Հայաստանը տարբեր փոքր ճանապարհներով զենք, ապօրինի զինվորականներ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, և դա Ադրբեջանը բացահայտեց անօդաչու թռչող սարքերի միջոցով: Այդ իսկ պատճառով Ադրբեջանն այդ անցակետն է կառուցել, և կարծում եմ, որ դա ծայրաստիճան իրավացի բան է։ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի անվտանգության տեսանկյունից էլ է ծայրաստիճան կարևոր»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրք նախարարը հավելել է, որ ներկայիս Արցախի օկուպացված տարածքներն «ադրբեջանական են»:
Add new comment